ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վայելի՛ր աշնանային հասուն տարիքդ, մեր Համլետ

Վայելի՛ր աշնանային հասուն տարիքդ, մեր Համլետ
07.11.2017 | 10:02

Երբ տարիներ շարունակ մարդիկ միասին են, լինի նույն հարկի տակ, թե նույն աշխատավայրում, մի տեսակ դադարում են միմյանց տարիքը նկատելուց, ավելին, նկատելուց հետո էլ դժվարանում են հավատալ, որ իրենց արյունակիցը, մտերիմը, հարազատ դարձած գործընկերը, դիցուք, 60 տարեկան է: Շատ սար ու ձոր չընկնենք, մեկ ընտանիք դարձած «Իրատեսի» աշխատակիցներս էլ երեկ «հայտնաբերեցինք», որ մեր շա՜տ սիրելի Համլետ Հակոբյանը 60 տարեկան է արդեն: Իսկը հասուն ու պտղակալած աշնանային տարիք, վայելի՛ր, Համլետ ջան, ամբարիր արած-դրածդ, սիրով ու համբերությամբ շահած-պահածդ, դժվար վաստակածդ ու հեշտ բաժանածդ: Ինչպես ասում են՝ Աստված էլ շատ չհամարի, բարեգութ աչքով նայի քեզ ու քո ընտանիքին, դե, առողջությունն էլ առաջին հերթին, մնացածը կլինի: Մի վաթսուն տարի էլ, շատ չէ, էդպես աննկատ գլորի՛ր, հետո թող լինի՝ ինչ լինելու է:
Բարի տարեդարձ, մեր Համլետ:


«Իրատես»

Դիտվել է՝ 19113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ